News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Լատվիայի նախկին առաջին տիկին, բժիշկ-էնդոկրինոլոգ Դացե Սեյսուման պատմել է երկրի նախկին նախագահ Անդրիս Բերզինշից բաժանվելուց հետո իր թշվառ վիճակի մասին, հայտնում է nra.llv պորտալը:

Կնոջ խոսքով՝ հիմա այն գումարը, որ կարող էր ժամանակին հագուստի վրա ծախսել, ինքը մի քանի ամսում է վաստակում:

«Ամուսնալուծությունից հետո ինքս եմ ինձ պահում բժշկի (էնդոկրինոլոգի) աշխատավարձով: Ես պետք է հիվանդանոցում գտնվեմ 4 ժամ, բայց իրականում այդպես է լիում շաբաթը մեկ անգամ, մնացած օրերին արտաժամյա եմ աշխատում, բայց դրա համար չեն վճարում: Ամեն ինչ հեշտ է հաշվել՝ մեկ ժամվա դրույքը 4,36 եվրո է, իսկ օրական ստացվում է 12 եվրոյից մի փոքր ավելի՝ հանած հարկերը, 20 աշխատանքային օրվա համար՝ 240 եվրոյից մի փոքր ավելի: Իսկ եթե երկար հանգստյան օրեր են լինում, էլ ավելի պակաս, քանի որ դրանք համարում են չվճավող արձակուրդ»,- պատմել է Սեյսուման:

Նախկին առաջին տիկինը խոստովանել է, որ այլ ելք առայժմ չունի:

«Պոլիկլինիկայից դուրս գալով՝ ես ինձ ֆիզիկապես եւ բարոյապես ամյացած եմ զգում, սակայն այս պահին այլ տարբերակներ չկան»,- ասել է նա:

Ձեռներեց եւ միլիարդատեր Անդրիս Բերզինշը Լատվիայի նախագահն է եղել 2011-2015 թվականներին: Երկրի նախագահի լիազորությունները հանձնելուց հետո նա ամուսնալուծվել է Դացե Սեյսումայից, որի հետ պաշտոնական հարաբերությունները գրանցել էր  2011 թվականին նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի օր առաջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ