News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անվտանգության խորհրդի մասին այս օրենքի նախագծին ծանոթանալով հիշեցի եղբորս գործերից մեկը՝ «Հայի վերջին խելքը». մենք պետք է հիշենք, որ այս խորհրդարանում սպանվել է ԱԺ նախագահ ու վարչապետ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը:

Նա հիշեցրեց, որ այդ ժամանակ Անվտանգության խորհրդի նիստ է աշխատել, որը ղեկավարել է երկրի նախագահը եւ բավականին լուրջ խնդիրներն են քննարկվել:

«Մենք պատերազմող երկիր ենք, վարչապետը գերագույն գլխավոր հրամանատար է, Աստված մի արասցե, բայց հնարավոր է, որ վարչապետը պատերազմի դաշտում զոհվի, ո՞վ է այդ խնդիրները բերելու քննարկելու: Ձեր նշած առաջին փոխվարչապե՞տը, որը գուցե, գյուղատնտեսության մասնագետ է:

ԱԺ նախագահը գերկարեւոր քաղաքական պաշտոն է: ԱԺ նախագահը, եթե կուզեք իմանալ, ավելի լեգիտիմ մարմին է, քան վարչապետը, որովհետեւ նա ժողովրդի քվեն ստացել է, հետո նոր այստեղից քվե է տվել վարչապետին»,-հայտարարեց Արամ Զարգսյանը:

Նա նշեց, որ պետք չի զրկել երկրի նոր նշանակված նախագահին Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելուց. «Ի՞նչ է նշանակում գործադիր մարմին է, հետո ի՞նչ. Էդ երկրի նախագահն այնտեղ նստած է, քննարկվում են երկրի անվտանգության, պաշտպանությանը վերաբերող հարց ու էդ մարդը չի մասնակցո՞ւմ: Բա էլ ինչի՞ ենք բերել էդ մարդուն, էդ մարդուն բերել ենք, որ եթե պարալիզացված է վարչապետի ու ԱԺ նախագահի աշխատանքը, նա տեսակետ ասի»:

Արամ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ խորհրդարանը պետք է ներկայացված լինի Անվտանգության խորհրդում, նաեւ նախագահը պետք է այնտեղ լինի. անգամ պետք է յուրքանչյուր խմբակցություներից ներկայացուցիչ լինի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» մասին օրենքի նախագծով նախատեսվում է, որ Անվտանգության խորհուրդը գլխավորում է վարչապետը: Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու բացի վարչապետից, նաեւ առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Անվտանգության խորհրդում այլեւս չեն լինելու ՀՀ նախագահն ու Ազգային ժողովի նախագահը, որոնք կան ներկայումս գործող Անվտանգության խորհրդում:

Ըստ այդմ, սահմանվել է, որ Անվտանգության խորհրդի հիմնական լիազորությունը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները որոշելն է:

Ինչո՞ւ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը չեն կարող լինել Անվտանգության խորհրդում. մանրամասնում է Հրայր Թովմասյանը

Նոր օրինագիծ. Ինչպես է ձեւավորվելու Հանրային խորհուրդը, քանի անդամ է ունենալու եւ ով է նշանակելու նախագահին 

Տպել
Ամենաշատ