News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը որեւէ մեկի հետ Ռուսաստանի դեմ բարեկամություն չի անի, քանի որ ՌԴ-ին եղբայրական երկիր է համարում: Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:

«Ես զգում եմ, որ այս այցի շնորհիվ մենք կկարողանանք շատ հարցերի շուրջ համաձայնության գամ: Եվ դուք չեք ամաչի լատվիացիների առջեւ, եւ մեր վարչապետը՝ բելառուսցիների առջեւ եւս: Խնդրում եմ միայն մեկ բան հիշել, որ մենք երբեք որեւէ երկրի հետ Ռուսաստանի դեմ բարեկամություն չենք անի, ինչպես եւ որեւէ երկրի հետ՝ Լատվիայի դեմ»,- ասել է Լուկաշենկոն Լատվիայի վարչապետ Մարիս Կուչինսկիսի հետ հանդիպման ժամանակ:

Բելառուսի նախագահը նաեւ նշել է, որ Բելառուսի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններում դժվարություններ կան, սակայն դրանք վերաբերում են երկու իշխանությունների հարաբերություններին, այլ ոչ թե՝ ժողովուրդների:

Լուկաշենկոն շեշտել է, որ «Ռուսաստանը մեզ համար պարզապես բարեկամական երկիր չէ՝ այնտեղ ապրում է մեր եղբայր ժողովուրդը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ