News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 19
Տեսնել լրահոսը


Վրաստանում ստեղծել են խինկալին անվտանգ եւ «մաքուր» ուտելու սարք: Նորույթը շուկա է մատակարարել Hopshop ընկերությունը, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

«Սարքը, որ կոչվում է hop-hop, պլաստմասե սեղմակ է: Դրա օգնությամբ կարելի է խինկալին պոչից բռնել, որը Վրաստանում «չիպի» են անվանում:

Օրերս Hopshop-ը ներկայացրել է նոր արտադրանքը՝ գովազդային հոլովակ հրապարակելով համացանցում: Տեսանյութի հեղինակները պնդում են, որ «հոփ-հոփը» կօգնի չայրվել եւ խինկալին ուտելիս չկեղտոտվել: Դրանից բացի, Hopshop-ից հայտարարել են, որ սարքը կօգնի պահպանել խինկալիի մեջ եղած հեղուկ լցոնումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news