News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Իսրայելական ավիացիան Սիրիայում ռմբակոծել է շաբաթ գիշերը Իսրայելի օդային տարածք անօդաչու թռչող սարք ուղարկած «իրանական կառավարման համակարգերը», հայտնել է բանակի մամուլի ծառայության ղեկավարներից Ջոնաթան Կոնրիկուսը, փոխանցում է  «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անօդաչու սարքը ռազմական ինքնաթիռի կողմից խոցվել էր Գոլանի բարձրունքներում:

«Իսրայելի պաշտպանության բանակը հարձակում է գործել Սիրիայում իրանական կառավարման համակարգերի վրա, որոնք անօդաչու սարք են ուղարկել Իսրայելի օդային տարածք»,-իր թվիթերյան էջում նշել է Կոնրիկուսը:

 Գեներալ-լեյտենանտը հավելել է, որ իրադարձությունները շարունակում են զարգանալ: «Իրանը պատասխանատվություն է կրում իսրայելական ինքնիշխանության աղաղակող խախտման համար»,-նշել է նա:

 


Իսրայելական F-16 կործանիչ է կործանվել երկրի հյուսիսում

Իսրայելը խոցել է իրանական անօդաչուն
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ