News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 19
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ռիո դե Ժանեյրո քաղաքի իշխանությունները հայտարարել է տեղական ժամանակով ժամը 22:00-ից փողոցային դիմակահանդեսային շքերթների անցկացման արգելքի մասին: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Globo թերթին, համապատասխան որոշումը կայացրել է քաղաքապետ Մարսելու Կրիվելան:

«Լռության մասին օրենքը պաշտպանում է քաղաքացիների անձնական կյանքի իրավունքը: 1746 հեռախոսահամարը աղմուկից բողոքներով բազմաթիվ զանգեր է ստանում», - ասել է քաղաքապետը: «Երբ շքերթն ավարտվում է, փողոց են դուրս գալիս հավաքարարները: Իսկ հաջորդ օրը բնակիչը տեսնում է, որ ամեն ինչ լավ է կազմակերպված: Մենք պետք է հարգել քաղաքացիներին, ոչ բոլորն էլ մասնակցում դիմակահանդեսին»,- ավելացրել է Կրիվելան:

Քաղաքային իշխանությունների որոշումը քննադատության է արժանացել տոնի որոշ կազմակերպիչների կողմից : «Ռիո դե Ժանեյրոյում դիմակահանդեսի համար երբեք որեւէ խոչընդոտ կամ սահմանափակում չի եղել: Այս իրադարձությունն իր բնույթով անարխիստական է: Քաղաքապետարանի որոշումը չի կատարվի, քանի որ տոնն արդեն փողոցում է»,- հայտարարել է Ռիո դե Ժանեյրոյում Փողոցներային դիմակահանդեսի մասնակիցների անկախ ասոցիացիայի նախագահ Րիտա Ֆերնանդեսը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ