News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 20
USD
478.37
EUR
516.69
RUB
7.5
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Կարբիում հունվարից նշում են գյուղի ամենատարեց բնակչի` Նեկտար տատի 100-ամյակը:  Նույնիսկ Նեկտար տատը չգիտի` որ ամսին է ծնվել, միայն գիտի, որ 1918 թվականին է ծնվել:

«1918 թվականին Աշտարակում եմ ծնվել, 2 ամիս հետո մամաս մահացավ ու ինձ բերեցին մորական պապիս տուն` Կարբի: Հերս ամուսնացավ, ես էլ մնացի տատիս, պապիս մոտ ու մեծացա»,- NEWS.am-ի հետ զրույցում հուզմունքով հիշեց 100-ամյա կինը:

100-ամյա կինը հիշում է, որ սիրահարվելով չի ամուսնացել, իրենց հարեւանի տղան է տեսել, հավանել, ինքն էլ համաձայնել է ամուսնանալ: Իր բախտից, սակայն, չի դժգոհում. սիրով զույգեր են եղել:

«Չեմ սիրահարվել, տունը մոտիկ էր, տեհան, հավնան, ուզեցին աղջիկ ջան: Նշանդրեքիս էլ պապս ասեց, դե փեսա ջան մի բան երգի, էսօրվա պես հիշում եմ երգեց «Սիրուններ միք նեղանա» երգը»,- ժպիտով հիշում է 100-ամյա Նեկտար տատը եւ երգում նշանդրեքի օրը ամուսնու երգած երգը:

Նեկտար տատը դեռ աշխուժությունը չի կորցրել, միայն տեսողությունից է բողոքում: Ամբողջ կյանքը աշխատել է, իր ասելով «մեծանալուց» հետո չի աշխատում, այսինքն վերջին 3-4 տարին. «Գրադարանն եմ աշխատել, սովխոզ, կոլխոզ եմ աշխատել: Մի 3 տարի կլինի` չեմ աշխատում, մեծացել եմ»:

Նեկտար տատը  6 երեխա ունի, 20 թոռ եւ 31 ծոռ: Բոլորին անուներով հիշում է եւ իր ասելով բոլորին հավասար սիրում է: Նեկտար տատի մեծ ընտանիքը որոշել է ամբողջ տարին նշել սիրելի տատի 100-ամյակը:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ