News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.33
EUR
517.46
RUB
7.31
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Լյաոնին նահանգի Կայյուան քաղաքում բնակվող Չժու Յուե անունով չինացի ֆերմերը 800 հազար յուան եւ մեկուկես տարի է ծախսել իրական ճափերի Airbus A320 ինքնաթիռի կառուցման համար: Երկար տարիներ Չժուն երազում էր իր սեփական թռչող սարքի մասին, եւ նրա երազանքը վերջապես ի կատար է ածվել, փոխանցում է Life- ը:

Ինքնաթիռի կառուցման համար ֆերմերը դիմել էր իր 5 ընկերներին եւ ինդուստրիալ այգում տարածք էր վարձակալել: Չժու Յուեն սկսել էր կառուցումը 2016 թվականի հոկտեմբերին: Սակայն մինչ այդ նա շուրջ 3 ամիս պատրաստվում էր, ուսումնասիրում ինքնաթիռների մոդելները: Հսկա օդանավի կառուցման համար 40 տոննա մետաղ է պահանջվել: Յուեն մտադիր է ինքնաթիռում ռեստորան բացել կամ վերածել այն սեփական բնակարանի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ