News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայ-վրացական սահմանը պետք է մնա համագործակցության եւ բարեկամության գոտի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոֆիո Կացարավայի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Կարեն Բեքարյանը եւ Արարատ Զուրաբյանը:

Քննարկվել են երկկողմ օրակարգում առկա գերակայությունները, Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների միջեւ կապերի առավել ամրապնդման հնարավորությունները: Այս համատեքստում կարեւորվել է միջազգային տարբեր հարթակներում համագործակցության ակտիվացումը, մասնավորապես փոխգործակցության աշխուժացումը ԵԽԽՎ եւ ԵԱՀԿ ԽՎ շրջանակներում:

Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ հայ-վրացական հարաբերությունները չպետք է կախված լինեն երրորդ կողմերի հետ հարաբերություններից: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը հավելել է, որ հայ-վրացական սահմանը պետք է մնա համագործակցության եւ բարեկեցության գոտի:

Արմեն Աշոտյանը նշել է, որ հայկական կողմը մեծապես կարեւորում է խորհրդարանական մակարդակում Վրաստանի հետ առավել համագործակցային հարաբերությունների խթանումը:

Կողմերը հանձնաժողովների մակարդակում հանդիպումներն առավել հաճախակի դարձնելու պատրաստակամություն են հայտնել, ինչը մի շարք առանցքային ոլորտներում փորձի փոխանակման խթան կհանդիսանա, մասնավորապես տնտեսական զարգացմանը, ժողովրդավարությանն ուղղված բարեփոխումներին, ԵՄ ինտեգրման ճանապարհին Վրաստանի ունեցած փորձին վերաբերող հարցերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ