News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի՝ 2018թ. փետրվարի 12-ի հրամանով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահե Լաչինյանն ազատվել է պաշտոնից՝ նշանակվելով Երևան քաղաքի քննչական վարչության հատուկ կարևորագույն գործերով քննիչ:

ՔԿ նախագահի նույն օրը ստորագրած մեկ այլ հրամանով՝ արդարադատության փոխգնդապետ Ներսիկ Մխիթարյանը նշանակվել է Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետի տեղակալ՝ ազատվելով Երևան քաղաքի քննչական վարչության հատուկ կարևորագույն գործերով քննիչի պաշտոնից:

ՔԿ նախագահի՝ 2018թ. փետրվարի 8-ի հրամանով՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արտակ Ստեփանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ