News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն զսպվածության եվրոպական նախաձեռնության շրջանակներում մտադիր է 2019 ֆինանսական տարում (ԱՄՆ-ում 2018 թվականի հոկտեմբերին է սկսվում) առնվազն 1,3 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա Եվրոպա տեղափոխել:

Այս մասին Պենտագոնում լրագրողների համար հատուկ ճեպազրույցում, ասել է ամերիկյան ցամաքային զորքերի բյուջետային ծրագրավորման տնօրենի տեղակալ Դեւիս Ուելշը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա ՝ բյուջետային ծրագիրը նախատեոսում է Եվրոպա տեղափոխել «455 մլն դոլարի 40 Abrams տանկ,  260 մնլ դոլարի 61 PAC-3 MSE հրթիռն, 230 մլն  դոլարի 66 բազմաթիրախային զրահամեքենա,  205 մլն դոլարի M2 Bradley հետեւակի 61 ռազմական մեքենա եւ 171 մլն դոլարի HIMARS հրթիռ»:

Թե որ եվրոպական երկրներ պետք է ուղարկվեն ռազմական տեխնիկայի այս տեսակները, նա չի նշել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ