News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 19
Տեսնել լրահոսը

Դանիայի թագուհու ամուսինը՝ Հենրիխը Կոպենհագենի հիվանդանոցից տեղափոխվել է Ֆրեդենսբորգ ամրոց, որտեղ  ցանկանում է անցկացնել «իր վերջին օրերը»: Այս մասին հաղորդում է Դանիայի Թագավորական պալատը: Հայտարարության մեջ նշվում է, որ արքայազնի վիճակը շարունակում է ծանր մնալ, հաղորդում է Reuters-ը:

Երկու շաբաթ առաջ 83-ամյա արքայազնի մոտ ախտորոշվել էր բարորակ ուռուցք: Նա հիվանդանոց էր տեղափոխվել  Եգիպտոսի մասնավոր այցի ժամանակ սկսված հիվանդությունից հետո:

Նրա ավագ որդին, Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ,  գահաժառանգ Ֆրեդերիկը անցյալ շաբաթ վերադարձել է Հարավային Կորեայի ձմեռային օլիմպիական խաղերից՝ հոր կողքին լինելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news