News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Է. Ապրիամովն այսօր՝ փետրվարի 14-ին, ներկա է գտնվել Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում ռուսական փրկարարական գույքի 2017 թ. պլանով նախատեսված վերջին խմբաքանակի հանձնման արարողությանը: Փոխնախարարը շրջեց նաեւ կենտրոնի Ճգնաժամային կառավարման կենտրոնում, որը զինված է գերարդիական կապով՝ այդ թվում արբանյակային համակարգով, պահուստային սերվերներով, ժամանակակից մոնիտորներով եւ այլն:

Մարդասիրական կենտրոնին տրամադրված գույքի այս խմբաքանակը ներառում է 2 միավոր «ԿԱՄԱԶ» մակնիշի АСА 20 վթարափրկարարական մեքենա եւ 20 միավոր անկարգել՝ նախատեսված ԱԻՆ ՀՆՓԱԻԿ (Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն) ջոկատի համար: «ԿԱՄԱԶ» մակնիշի վթարափրկարարական մեքենաներն ունեն 6x6 քարշակային համակարգ, օժտված են բարձրանցանելիությամբ եւ կարող են աշխատել դժվար անցանելի լեռնային գոտիներում: Դրանք կահավորված են նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարներին եւ կենցաղային կանչերին արձագանքելու համար անհրաժեշտ փրկարարական տեխնիկայով ու սարքավորումներով՝ փրկարարական սղոց, հիդրավլիկ աքցան ու մկրատ, հոսանքի գեներատորներ, լուսարձակներ, ծխաքաշ, գազահատիչ, պոմպեր եւ այլն՝ քաղաքային պայմաններում ճանապարհատրանսպորտային պատահարներին եւ կենցաղային նշանակության կանչերին արձագանքելու համար: Այս մեքենայի կարեւոր հատկանիշներից է կռունկ-մանիպուլյատորի առկայությունը, որը տարատեսակ արտակարգ իրավիճակներում կօգտագործվի մինչեւ 2 տոննա ծանրություն բարձրացնելու համար:

Համաձայն Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ձեռքբերված պայմանավորվածության՝ 2017 թ. ՀՀ ԱԻՆ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնին տրամադրվել է 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նյու Դելիի ոստիկանությունը բռնագանձել է 15 տոննա կեղծված համեմունքներ
The Times of India թերթի տվյալներով՝ դրանց արտադրման ժամանակ օգտագործվել են անորակ բաղադրիչներ...
Ոստիկանները Նոր Խարբերդում թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Շոկոն հյուրասիրել է մեկ այլ տղամարդու
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը...
Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է...
Երևանում նորակառույցի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա տաջիկ բանվորի գլխին. նա հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երաևնում։ Ժամը 18։10-ի…
Լիտվայում օդապարիկն ընկել է տների վրա, տուժել է 7 մարդ
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Կլայպեդայից ոչ հեռու, Շիլուտի շրջանում...
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ․․․
Ամենաշատ