News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզում, այսօր՝ փետրվարի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 01։15-ի սահմաններում Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյանից դեպի Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածում վրաերթ է տեղի ունեցել եւ վրաերթի ենթարկվածը մահացել է։

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, դեպքի վայրում ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են Toyota Camry մակնիշի 88 VԼ 878 համարանիշի ավտոմեքենան, սակայն վարորդը տեղում չի եղել։ Ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է վրաերթի հետեւանքով մահացած 41-ամյա Ռաֆիկ Ավետիսյանի դին։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է 33-ամյա Արտուշ Մ.-ին, ով, ըստ տեղեկությունների, վրաերթից հետո վիրավորին թողնելով անօգնական՝ հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետով Հայաստանից փախել է։

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի եւ 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ Արտուշ Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։ Քննիչի հանձնարարականով Toyota Camry-ն տեղափոխվել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուզբեկստանում հինգ տարով ազատազրկել են երկրի նախագահին համացանցում վիրավորած քաղաքացուն
Ըստ Gazeta.uz-ի՝ դատարանը մեղավոր է ճանաչել Նամանգանի 27-ամյա բնակիչ Դ.Թ.-ին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին վիրավորելու համար...
Ռիգայի կենտրոնում սափրագլուխները երիտասարդների են ծեծել և տեսանյութը հրապարակել սոցցանցերում
Ըստ Delfi պարբերականի՝ ենթամշակույթի ներկայացուցիչները հերթապահում են մարդաշատ վայրերում, օրինակ, առևտրի կենտրոններում ու հետևում...
Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը, փողն ու ոսկին գողացել էր տանտիրոջ որդին
Ապրիլի 28-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել...
Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ. պայթյուն է եղել
Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունն ու քննչական վարչությունը օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ...  
Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք. Ճանապարհը միակողմանի փակվել է
Ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Մեղադրանք առաջադրված չէ․․․
Ամենաշատ