News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանի բոլոր պատգամավորները միասին մայիսի 18-ին, իրենց լիազորությունները ստանձնելու պահին, իրազեկել են 7 մլրդ 431 մլն դրամի, 35,9 մլն դոլարի, 10,5 մլն ռուբլու եւ 7,5 հազար շվեյցարական ֆրանկի առկայության մասին: Այս մասին փետրվարի 15-ին «Խորհրդարանական մշտադիտարկում. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին եւ 2-րդ նստաշրջանների արդյունքները» թեմայով  քննարկման ժամանակ ասաց փորձագետ Բաբկեն Թունյանը:

Եթե տվյալ գումարները փոխանցենք դոլարային համարժեքի, 105 հայ պատգամավորների մոտ ընդամենը առկա է 61 մլն դոլար: «Ցանկանում եմ նշել, որ եթե համեմատենք նախորդ գումարման պատգամավորների հետ, ապա ներկայիս պատգամավորների ֆինանսական միջոցները կրճատվել են, սակայն ընդարձակվել է սեփական ունեցվածքը եւ ֆինանսական միջոցները երրորդ անձանց, մասնավորապես մերձավորների, ինչպիսին են ամուսինները եւ կանայք, անունով գրելու պրակտիկան»,- պարզաբանեց Թունյանը՝ հավելելով, որ հայ պատգամավորները իրենց դրամական միջոցները նախընտրում են հիմնականում  դոլարով պահել (միջոցների գրեթե 60 տոկոսը): Ըստ որում՝ «ժողովրդի ծառաները» խնայողությունների 15 տոկոսը եվրոյով են պահում, իսկ դրամով՝ ընդամենը 25,2 տոկոսը: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշեց փորձագետը,  ամենահարուստ խմբակցությունը իշխող Հանրապետական կուսակցության խմբակցությունն է՝ 15,4 մլրդ դրամ, երկրորդ պատվավոր տեղը զբաղեցրել է «Ծառուկյան» դաշինքը՝ 13,9 մլրդ դրամ, «բրոնզը» բաժին է հասել ՀՅԴ-ին՝ 189 մլն դրամով, իսկ ընդդիմադիր «Ելք» խմբակցությունն ունի ամենաաղքատ խմբակցությունը՝ 35,5 մլն դրամով: Սակայն եթե այս հարցը դիտարկենք կոնկրետ պատգամավորների ապահովվածության տեսանկյունից, ապա «Ծառուկյան» դաշինքի խմբակցության պատգամավորներն ավելի շահեկան վիճակում են հայտնվում: «Եթե ՀՀԿ-ում միջինը մեկ պատգամավորին բաժին է հասնում 285,3 մլն դրամ, ապա «Ծառուկյան» դաշինքի խմբակցության պատգամավորի դեպքում այս թիվը հասնում է մինչեու 450 մլն դրամի»,- ընդգծեց փորձագետը:

Դրա հետ մեկտեղ Բաբկեն Թունյանը նշեց, որ «Ծառուկյան» դաշինքի նման բարձր ցուցանիշը զգալի չափով կապված է այն միջոցների հետ, որոնք հայտարարագրել է ինքը՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, եւ եթե նրա նշած թվերը փորձենք հաշվի չառնել, ապա իրավիճակը կարող է արմատապես ուրիշ լինել:

Դրանից բացի, Հայաստանի խորհրդարանը հարուստ է նաեւ դոլարային միլիոնատերերով, որոնց թիվը հասնում է 11-ի: Ըստ որում՝ 105 պատգամավորից 26-ը զրոյական նշումով հայտարարագիր է լրացրել՝ հավաստիացնելով, որ որեւէ ֆինանսական միջոցներ բացարձակապես չունի, եւ որքան էլ տարօրինակ է, նրանք հիմնականում 2 ամենահարուստ խմբակցությունների պատգամավորներն են:

Մշտադիտարկման զեկույցը կազմելու պահին հայտարարգրեր են լրացրել ընդամենը 4 պատգամավոր՝ Արտաշես Գեղամյանը, Շուշան Պետրոսյանը, Արման Սահակյանը եւ Արարատ Զուրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ