News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Այս տարվանից սկսած Վանաձոր համայնքի զարգացման ծրագիրը մտնելու է իր գործողությունների մեջ ու օգոստոսժ-սեպտեմբերից Վանաձորում Ասիական բանկի 25 մլն դոլարանոց ծրագրի մեկնարկն է տրվելու: Վանաձորի հիմանական բոլոր փողոցները, հրապարակները բարեկարգվելու են, այգիները կանաչապատվելու են ու Վանաձորը վերադառնալու է իր նախկին՝ կանաչ ու բարեկարգ քաղաքի համբավին»,- այսօր՝ փետրվարի 15-ին կայացած տարեկան մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Վերջինիս խոսքով՝ սա շատ կարեւոր ծրագիր է եւ Վանաձորի քաղաքապետարանը արդեն իսկ մշակել է նախնական տարբերակներն ու նախագծերը, ուղարկել տարածքային կառավարման նախարարություն: Մի քանի փոփոխություններից հետո անպայման 25 մլն դոլարի ներդրումային ծրագիրը մտնելու է Վանաձոր ու դուք կտեսնեք, թե ինչ կարճ ժամանակում Վանաձորը կփոխվի, դրան զուգահեռ բնականաբար կփոխվեն մեր տրամադարությունները, մեր տրամադրության հետ նաեւ մեր դեմքի արտահայտությունը:

«Վանաձորի զարգացման ծրագիրը մենք կապում ենք նաեւ ճոպանուղու կառուցման հետ: Շահումյանի ճոպանուղու մասով միայն առաջին փուլում անհրաժեշտ է լինելու 3000 մարդու գիշերակացի տեղ, իսկ այսօրվա դրությամբ մեր մարզի ամբողջ հյուրանոցային հնարավորությունը կազմում է 1.800-2.000 մարդ՝ օրական,- նշեց նա, հավելելով,-դուք պատկերացրեք, թե այդ ճոպանուղին իր հետ ինչ ներդումային ծրագրեր է  բերելու: Բոլորիս էլ պարզ է, որ այդ ներդրումային ծրագրերի մեծ բաժինը ընկնելու է Վանաձոր համայնքի վրա եւ վստահեցոնւմ եմ ձեզ, որ աշխատանքների հենց առաջին օրվանից սկսած Վանաձորւմ բում է սկսվելու, շինարարական բում»:

Բացի այն, որ Շահումյանի ճոպանուղու կառուցման ծրագիրը պետք է կյանքի կոչվի, նաեւ զուգահեռ վարչապետի հանձնարարությամբ Վանաձորի զարգացման ծրագիրն է ավարտական փուլում:

«Մենք փորձելու ենք այդ երեք ուղղություններով ծրագրերը դարձնել մեկ ընդհանուր՝ Վանաձորի զարգացման ռազմավարություն ու զարգացման ծրագիր, որի մեջ կներառվի Ասիական բանկի 25 մլն դոլարանոց ներդրումը, վարչապետի կողմից հանձնարարված զարգացման ծրագիրն ու Շահումյանի ճոպանողու ծրագիրը»,- ասաց մարզպետը:

Հետագայում, համայնքների խոշորացման պրոցեսների արդյունքում Շահումյանը համայնքը կընդգրկվի Վանաձոր համայնքի վարչական տարածքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ