News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Չինաստանում փետրվարի 16-ին Ամանոր են նշում: Ավանդաբար Ամանորյա տոնակատարությունները սկսվում են առաջին լուսնային ամսվա առաջին օրը եւ 15 օր են տեւում (այս տարի` փետրվարի 16-ից մարտի 2-ը): Նշենք, որ առաջ չինացիները Ամանորը մի ամբողջ ամիս էին նշում, այնպես որ երկու շաբաթը այդքան էլ շատ չէ: Չինաստանում Ամանորի առթիվ պաշտոնապես 7 օր (այս տարի` փետրվարի 15-21-ը) արձակուրդ է տրմադրվում:

Այս տարի, ըստ արեւելյան օրացույցի, լիարժեք տիրուհի կդառնա Դեղին հողային շունը: Չինաստանում այս տոնին, որն ավելի քան 4000 տարեկան է, պատրաստվում են նախապես:

Վերջին լուսնայի ամսվա 23-րդ օրը մարդիկ համընդհանուր մաքրություն են անում: Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է մաքրել ոչ միայն տունը, այլ նաեւ մտքերը. կարեւոր է ազատվել տարվա ընթացքում կուտակված բոլոր դժվարություններից եւ վատ հիշողություններից, գրում է «ՆՎ»-ն:

Գարնան Տոնից մի քանի օր առաջ մարդիկ զարդարում են տան պատուհանները ավանդական նախշերով, թղթերով եւ վառ գույների ծաղկեպսակներով: Հիմնականում, իհարկե, կարմիր.

Կարմիրը ձգում է հաջողությունը եւ վախեցնում է սարսափելի արարածին, որն, ըստ առասպելի, ամեն տարի հայտնվում է հենց Ամանորին:

Ընդունված է նաեւ նվերներ մատուցելը, հիմնականում, փողով կարմիր ծրարներ, հատկապես երեխաների համար: Համարվում է, որ փողը պետք է այլ փողեր ձգի, հատկապես այն փողը, որը լավագույն ցանկություններով հարազատներն են նվիրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ