News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի բնակիչը փորձել է կաշառել Ռուսաստանի ոստիկանության աշխատակիցներին։ 

Vesti.az-ի փոխանցմամբ՝ տղամարդը չի ցանկացել լքել Օմսկի երկրամասը եւ որոշել է ՌԴ քրեական օրենսգրքի մեջ փող դնելով կաշառել ոստիկաններին։ Դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի դեկտեմբերի 7-ին։ Ադրբեջանցուն Չերլակ շրջանային կենտրոնում կանգնեցրել են ոստիկանները՝ փաստաթղթերը ստուգելու նպատակով։ Տղամարդու մոտ բացակալել են փաստաթղթերը, որոնք կհաստատեին նրա՝ Ռուսաստանի տարածքում գտնվելու օրինականությունը եւ ոստիկանները տղամարդուն տեղափոխել են բաժին՝ վարչական իրավախախտման համար։ 

«Պատժից խուսափելու համար Ադրբեջանի բնակիչը իրավապահ մարմիններին կաշառք է առաջարկել։ Նրան զգուշացրել են, որ պաշտոնյային կաշառելը քրեական հանցագործություն է համարվում։ Անտեսելով ոստիկանության աշխատակիցների զգուշացումները՝ նա  10,000 ռուբլու չափով գումար է դրել ՌԴ Քրեական օրենսգրքի էջերի միջեւ, իսկ այնուհետեւ դուրս եկել պաշտոնյայի սենյակից», –հայտնել են շրջանային դատախազության մամուլի ծառայությունից։ 
Հանցագործությունը չի հասցվել իր ավարտին, քանի որ ոստիկանը չի հանել օրենսգրքում դրված փողը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ