News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հոլոքոստի մասին օրենքը, հնարավոր է, որոշ չափով փոփոխեն Սահմանադրական դատարանի կողմից քննելուց հետո, ուրբաթ հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հինգշաբթի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Հոլոքոստի եւ բանդերական գաղափարախոսության քարոզչության արգելքի մասին օրենքն ուղարկել էր ՍԴ:

«Եթե նման անհրաժեշտություն լինի, եւ Սահմանադրական դատարանն այդպես որոշի, ապա, հնարավոր է, մի քանի դրույթների որոշակի ճշգրտում կատարվի, որպեսզի որոշ մարդիկ, որոնք մտահոգություններ ունեն, թե օրենքն ինչպես կմեկնաբանվի, չվախենան, որ խոսքի կամ ստեղծագործական գործունեության ազատության սպառնալիք կլինի»,- Լեհական ռադոյի եթերում ասել է Մորավեցկին:

Օրենքով քրեական պատասխանավություն է նախատեսված բանդերական գաղափարախոսության քարոզչության եւ լեհ ժողովրդին  Հոլոքոստին մասնակցելու ու նացիստներին աջակցելու մեղադրանքների համար: Լեհաստանի նախագահը օրենքը ստորագրել է, չորեքշաբթի այն պաշտոնապես հրապարակվել է Օրենսդրական ակտերի տեղեկագրում եւ ուժի մեջ կմտնի հրապարակվելուց հետո 14 օր անց:

Օրենքի համաձայն՝ տուգանքի կամ մինչեւ 3 տարի ազատազրկման ձեւով պատիժ է նախատեսվում «մահվան լեհական ճամբարներ» եւ այլ արտահայտությունների համար, որոնք կարող են մեկնաբանվել որպես լեհերին նացիստական Գերմանիայի հանցագործությունների, ներառյալ եվրոպական հրեաների ցեղասպանության մասնակիցներ ներկայացնելու փորձ: Նույնպիսի պատիժ է նախատեսվում բանդերական գաղափարախոսության քարոզչության եւ Վոլինսկի կոտորածի ժխտման համար, որը պատերազմի ժամանակ իրականացրել են ուկրաինացի ազգայնականները:

Օրենքը դեռեւս նախագծի վրա խորհրդարանական աշխատանքի փուլում կտրուկ բացասական արձագանք է առաջացրել Ուկրաինայում, Իսրայելում, ԱՄՆ-ում: Թել Ավիվում, մասնավորապես, վախենում են, որ օրենքը կարող է հարված հասցնել հրեաներին, որոնք տուժել են Լեհաստանի բնակիչների մեղքով եւ կցանկանան այդ մասին պատմել:

Իսրայելի ղեկավարությունը, ներառյալ վարչապետը, նախագահը եւ ԱԳՆ-ն, արդեն այս օրենքին իրենց անհամաձայնությունն են հայտնել եւ պահանջել են այն վերանայել՝ հեղինակներին մեղադրելով պատմական ճշմարտության վրա հարձակում գործելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ