News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ մեղադրանքները ՌԴ 13 քաղաքացիների դեմ, որոնք իբրեւ թե միջամտել են այս երկրում անցկացված ընտրություններին, անհեթեթ են եւ արտացոլում են ժամանակակից ամերիկյան քաղաքական իրողությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Պարզվում է նրանք 13-ն են եղել, ըստ ԱՄՆ Արդարադատության նախարարության: 13 մարդ միջամտել է ԱՄՆ նախագահական ընտրություններին: 13-ն ընդդեմ հատուկ ծառայությունների միլիարդավոր բյուջե՞ի, ընդդեմ հետախուզության, ընդդեմ նորագույն միջոցների եւ տեխնոլոգիաների՞...Աբսու՞րդ: Այո», — Facebook-ում գրել է Զախարովան:

ԱՄՆ հատուկ դատախազ Մյուլերը ՌԴ 13 քաղաքացու եւ 3 ընկերության մեղադրանք է ներկայացրել 2016 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու համար:

ԱՄՆ ԱՆ-ն Ռուսաստանի 13 քաղաքացիների ու 3 ընկերության մեղադրել է ընտրություններին միջամտելու մեջ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ