News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի եվրոպական սահմաններում «ռազմական Շենգենի» ստեղծումը մեծամասամբ քաղաքական նշանակություն ունի, այլ ոչ թե ռազմական։ NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Քաղաքական ու ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը։

Ընդ որում նա նշել է, որ ՆԱՏՕ-ում ոչ ոք չի փորձում թաքցնել այն փաստը, որ տվյալ գործընթացը կապակցված է բացառապես Ռուսաստանի հետ։

«Ըստ էության դա ՆԱՏՕ-ի այն հնարավորությունների որոշակի վերականգնում է, որոնք եղել են «սառը պատերազմի» ժամանակ, երբ իրականացվում էր զորքերի տեղափոխություն հյուսիսամերիկյան մայրցամաքից դեպի Եվրոպա»,- պարզաբանեց Խրամչիխինը։

Միաժամանակ, նրա խոսքով, «սառը պատերազմի» ժամանակ ամերիկացիներն ու նրանց դաշնակիցները նման խնդիրներ չունեին, քանի որ կար միասնական հրամանատարություն, ու տեխնիկան ՝ զորքերի ստորաբաժանումների հետ միասին բավականին արագ տեղաշարժվում էր Եվրոպայի տարածքում՝ չհանդիպելով ոչ մի բյուրոկրատական խոչընդոտների, ինչպես հիմա։ Սակայն, ըստ փորձագետի, «սառը պատերազմից» հետո այդ անհրաժեշտությունը վերացել է, իսկ ՆԱՏՕ-ն ինքը ընդլայնվել է ՝ նոր երկրների հաշվին, հիմնականում նախկին Արեւելյան դաշինքից։

«Կառավարման ամբողջ համակարգը վերափոխվել է ու իսկապես կրճատվել։ Եվ ընդհանուր առմամբ  այլ տարածքներում օտարեկրյա զորքերը զգալիորեն քչացել էին, նրանք, ամենայն հավանականությամբ,  պարզապես համարեցին, որ նման մեծ բանակ պահելու զգալի անհրաժեշտություն չկա»,- նկատեց Քաղաքական ու ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրենը։

Ռազմական փորձագետը համարում է, որ Կրեմլը այդ գործընթացին ոչ մի կերպ չի աձագանքի, քանի որ չի գտնվում ՆԱՏՕ-ի հետ պատերազմական վիճակում ու արդեն բավականաչափ ամրապնդել է իր դիրքերը Մուրմանսկում ու Կալինինգրադում, որտեղ Ռուսաստանը, ըստ էության, սահմանակից է այս դաշինքին։

Ընդ որում Խրամչիխինը շեշտեց, որ մեծամասամբ տվյալ նախաձեռնությունը աջակցել են Մերձբալթյան երկրները, որոնք շահագրգռված են Դաշինքի ամրապնդման հարցում։ Բացի դրանից, փորձագետի խոսքով, տվյալ նախաձեռնությունը ավելի շատ քաղաքական ու հոգեբանական նշանակություն ունի, քան ռազմական ու ուղղված է մերձբալթյան հանրապետությունների վստահության բարձրացմանը, ռազմական դաշինքի հանդեպ դրանց վստահության ամրապնդմանը, ցույց տալուն, որ նրանք, իբրեւ մենակ չեն «Ռուսական արջի» դեմ դիմակայությունում։

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են ստեղծել «ռազմական Շենգեն» ՆԱՏՕ-ի եվրոպական սահմաններում։ Այդ գաղափարը առաջինը առաջ է մղել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի նախկին հրամանատար գեներալ լեյտենանտ Բեն Հոջեսը։ Նա հայտնել է, որ դաշնակցական զորքերն ու ու ռազմական տեխնիկան պետք է տեղափոխվեն նույնքան արագ, որքան միգրանտները։ Հոջեսի խոսքով՝ հիմա զորքերի ու սպառազինությունների տեղափոխության համար թույլտվություն ստանաը «բարդ գործընթաց է մի շարք երկրներում» ։ Օրինակ Լեհաստանից Գերմանիա ամերիկյան զորքերի տեղափոխության համար ծանուցման հնգօրյա ժամկետ է պահանջվում։ Այս առաջարկը աջակցել են Լիտվան, Էստոնիան, Նիդերլանդները ու այլ երկրներ։

Ընդ որում դիտորդները նշում են զորքերի տեղափոխության համար ենթակառուցվածքային խնդիրների առկայությունը՝ ԵՄ երկրներում ճանապարհներն ու կամուրջները հաշվարկված չեն ծանր ռազմական տեխնիկայի համար, թունելները բավականաչափ բարձր չեն, իսկ թռիչքուղիները նախատեսված չեն ռազմական ավիացիայի սպասարկման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հայտնել է, որ Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ կարող է պլանավորվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար
Դիվանագետը նաեւ նշել է, որ Անկարան կարեւոր աշխատանք է կատարել բազմաթիվ տարածաշրջանային ճգնաժամերի լուծման գործում...
Սթոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա
ՆԱՏՕ-ն չի ծրագրում զորքեր ուղարկել Ուկրաինա...
ՆԱՏՕ գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում
ԱՄՆ-ը կընդունի ՆԱՏՕ գագաթաժողովը...
ՆԱՏՕ-ն պատրաստվում է հռչակագրում ներառել Ուկրաինա զորքեր ուղարկելուց հրաժարվելու կետ. Corriere della Sera
ՆԱՏՕ-ն կհրաժարվի զորքեր ուղարկել...
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ