News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել էր «Վայոց Ձոր մարզի Գնդեւազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խոհանոցի գործունեությունը՝ վերահսկողության արդյունքում հայտնաբերված սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումների պատճառով:

ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դպրոցի ղեկավարությունը կատարել է հայտնաբերված խախտումները վերացնելու հանձնարարականը եւ խոհանոցը վերսկսել է աշխատանքը:

Ծառայությունը թույլատրել է վերսկսել նաեւ Երեւանում գործող «Իֆիրմ» ՍՊԸ-ի հացաբուլկեղենի արտադրամասի եւ անհատ ձեռնարկատեր Ազատ Դավթյանին պատկանող հանրային սննդի օբեկտի գործունեությունը, քանի որ հայտնաբերված հիգիենիկ նորմերի խախտումները վերացվել են, իսկ սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները ենթարկվել են նախնական ու պարբերական բժշկական զննությունների եւ ձեռք են բերել սանիտարական գրքույկներ:

Տպել
Ամենաշատ