Ավստրալիայի արեւմուտքում կենգուրուն կոտրել է երիտասարդ որսորդի ծնոտը, հաղորդում է Daily Mail-ը։
19-ամյա Ջոշուա Հեյդենը պատմել է, որ կենդանիները հարձակվել են մեքենայի վրա: Կենգուրուներից մեկը ցատկել է դիմապակու վրա, որի արդյուքում կոտրվել է որսորդի ծնոտը, նա կորցրել է գիտակցությունը:
Նա անգիտակից է եղել շուրջ 30 վայրկյան։ Ուշքի գալով, նա մտածել է, թե իրեն հարվածել է իր հետ մեքենայում գտնվող եղբայրը։ Տեղի հիվանդանցում բժիշկները հայտնել են, որ կարող են վիրահատել նրան միայն 10 օր անց, քանի որ նրա դեմքը ուռել է։
Hunter has his jaw broken by a KANGAROO as he prepared to shoot it dead https://t.co/ari1JdH7XR
— Daily Mail Australia (@DailyMailAU) 16 февраля 2018 г.