News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները մարտի 21-ին կանցկացնի երկրի պատմության մեջ նավթի ու գազի շերտերի ամենախոշոր վաճառքը կիրականացնի, հաղորդում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով ԱՄՆ ՆԳՆ-ին:

Վաճառքի կհանվեն Թեխաս, Լուիզիանա, Միսիսիպի, Ալաբամա եւ Ֆլորիդա նահանգներում մոտ 31,2 մլն հեկտար մակերեսով տարածքներում գազի ու նավթի հետախուզման եւ մշակման իրավունքները: Խոսքը Մեքսիկական ծոցի դաշնային բոլոր հասանելի տարածքների մասին է:

ԱՄՆ ՆԳ նախարարությունում հավելել են, որ սա թվով երկրորդ վաճառքն է 2017-2022 թվականների ծրագրի շրջանակներում: Նոր վաճառքը տեղի կունենա Նոր Օռլեանում, այնտեղ վաճառքի կհանվեն ընդհանուր առմամբ 14,8 հազար հատվածներ:

Հիշեցնենք, որ ժամանակին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արգելել էր նավթ ու գազ արդյունահանելու նպատակով հորատման աշխատանքները Ատլանտյան օվկիանոսի ափերի մի շարք շրջաններում եւ Ալյասկայի ափերին՝ հիմնավորելով դա բնապահպանական խնդիրներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ