News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 16-ին ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական հարցերով  տեղակալ Մանաբու Հորիին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը կարեւորել են նախօրեին Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ կնքված ներդրումների ազատականացման, խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի ստորագրումը։ Մանաբու Հորին նշել է, որ լիահույս է, որ համաձայնագրի կնքմամբ երկու երկրների գործարար կապերն առավել կամրապնդվեն։

Ճապոնացի պաշտոնյան շնորհակալություն է հայտել համաձայնագրի մշակման գործում նախարար Սուրեն Կարայանի եւ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աշխատակազմի ներդրած ջանքերի համար։

Նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ երկու երկրները տնտեսական փոխգործակցությունը խորացնելու լուրջ ներուժ ունեն։ Նախարարի խոսքով՝ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ Հայաստանում իրականացված ծրագրերը բավականին արդյունավետ են եղել։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ճապոնիայի գործարար շրջանակների կապերի ամրապնդման հնարավորությունների շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել...
Ամենաշատ