News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

CLUBSIXTEEN ընկերությունը փետրվարի 16-ին պաշտոնապես տվեց Հայաստանում նախադեպը չունեցող cashback համակարգի մեկնարկը (ֆոտոռեպորտաժ):

Լրագրողների հետ զրույցում CLUBSIXTEEN-ի համահիմնադիր Աշոտ Մկրտչյանը նշեց, որ համակարգը կյանքի կոչելու ուղղությամբ 5 տարի աշխատել են Հայաստանի առաջատար ծրագրավորողներն ու ֆինանսիստները: Նրա խոսքով՝ ծրագիրն այս տարիներին արդեն գործում էր, սակայն որպես վերջնական պրոդուկտ ձեւավորվեց գործարկման պահից 5 տարի անց:

CLUBSIXTEEN-ը ներկայում համագործակցում է ավելի քան 150 ընկերությունների հետ, որոնց թվում են Հայաստանի տարբեր առեւտրի եւ սպասարկման կենտրոններ, ժամանցի վայրեր, բժշկական հաստատություններ, ֆիթնես-ակումբներ եւ այլն: Միանալով համակարգին՝ ընկերությունները ստանում են նորարարական մարքեթինգային գործիքներ, իսկ դրա համար վճարում են իրական արդյունքի դեպքում:

«Այսօր մենք ունենք աշխարհում նախադեպը չունեցող cashback համակարգ, որը թույլ է տալիս հետ ստանալ վճարի մի մասը ոչ միայն բանկային քարտերով, էլեկտրոնային դրամով, այլեւ կանխիկ գումարով գնումներ կատարելիս մեր գործընկեր կազմակերպություններում»,- ասաց Աշոտ Մկրտչյանը:

Ըստ նրա՝ հարթակից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել CLUBSIXTEEN cashback բջջային հավելվածը, որը հասանելի է App Store եւ Google Play ծառայություններում ու էլեկտրոնային դրամապանակ ստեղծել: Համակարգին միացած առեւտրի կետերում գնումներ կատարելիս cashback ստանալու համար անհրաժեշտ է բջջային հավելվածով ցույց տալ CLUBSIXTEEN cashback քարտը:

Միանալով համակարգին՝ կարելի է նաեւ պատվիրել քարտը կամ այն ստանալ գործընկեր ընկերությունից: «Ի տարբերություն բանկային կամ այլ տեսակի cashback-ի՝ CLUBSIXTEEN-ը փոխանցումը կատարում է մի քանի վայրկյանում: Cashback-ի տոկոսադրույքները տատանվում են 1-15%- ի միջակայքում՝ կախված գնվող ապրանքների կամ ծառայությունների տեսակից: Ավելին, մեկ առեւտրի կետում կարող են գործել տարբեր տոկոսադրույքներ»,- բացատրեց ընկերության համահիմնադիրը:

Cashback կարելի է ստանալ նաեւ կոմունալ վճարումները կատարելիս, հնարավոր է նաեւ կանխիկացնել այն:

Ընկերությունն առայժմ 18 հազար օգտատեր ունի: Համակարգի առանձնահատկություններից է նաեւ follower-ների ներգրավելու հնարավորությունը: Յուրաքանչյուր մասնակից, CLUBSIXTEEN հրավիրելով իր ընկերներին, կարող է ձեւավորել follower-ների իր թիմը։ Մասնակիցը նաեւ եկամուտ է ստանում իր թիմի անդամների բոլոր cashback-երի 1%-ի չափով. այդ գումարն օգտատերը ստանում է ոչ թե հրավիրված մասնակիցներից, այլ անմիջապես ընկերությունից:

«Մոտ ապագայում CLUBSIXTEEN-ը կսկսի գործել նաեւ այլ երկրներում, նախ՝ ԱՊՀ տարածքում: Նույն քարտը կգործի ամբողջ համակարգում: Հայաստանի բոլոր օգտատերերը կտեղեկացվեն յուրաքանչյուր նոր երկրում համակարգի մեկնարկի մասին եւ հնարավորություն կունենան հրավիրել տվյալ երկրում ապրող իրենց ծանոթներին, ինչը կխթանի համակարգի զարգացմանը եւ պասիվ եկամուտներ կապահովի մեր քաղաքացիների համար»,- նշեց Աշոտ Մկրտչյանը:

«Մենք այնպիսի ֆունդամենտալ ծրագրային նոր ապահովում ենք ստեղծել, որը հնարավորություն է տալիս արագորեն իրականացնել ցանկացած նոր միտք: Ուստի բաց ենք բոլորի առջեւ՝ նոր գաղափարների իրականացման համար եւ ուրախ կլինենք մեր ստեղծած հարթակն օգտագործել տարբեր ուղղություններով»,- իր հերթին ասաց ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Ֆիդայանը:

CLUBSIXTEEN-ը նախատեսում է նաեւ սոցիալական ծրագրեր: Համակարգը հնարավորություն է տալիս մարքեթինգին ուղղված գումարները գեներացնել մեկ հարթակում՝ գործընկերների, օգտատերերի եւ CLUBSIXTEEN եկամուտի տեսքով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ