News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում հանքավայրի սեփականատերերը թաքցնում են իրական հանքարդյունաբերությունը: Այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայաստանի կանաչների միություն» նախագահ Հակոբ Սանասարյանը:

Նրա խոոսքով՝ լեռնահանքային արդյունաբերությունը պետք է խորությամբ ուսումնասիրվի, քանի որ «կանաչների» դիտարկումները վկայում են, որ գործող լեռնահանքային ընկերություններն ավելի շատ հանքանյութ են արդյունահանում, քան նրանց կողմից ներկայացված պաշտոնական տվյալներում է նշված։

«Օրինակ, Քաջարանի հանքավայրի սեփականատերերը 2013 թվականին հայտարարել են, որ ցանկանում են հասնել տարեկան 12,5 մլն տոննա հանքանյութի արդյունահանման, սակայն մեր կողմից իրականացված ուսումնասիրությունները  ցույց են տվել, որ նրանք օրական արդյունահանում են 80-81 հազար տոննա հանքանյութ, որը տարեկան կազմում է 30-31 մլն տոննա»,-պարզաբանել է Հակոբ Սանասարյանը։  

Նրա կարծիքով՝ Հայաստանում թափոններ ոլորտը իրավական տեսանկյունից անվերահսկելի եւ անկառավարելի է․ «Օրենքում թափոնների մասին  նշված է, որ որ լեռնահանքային արդյունաբերության թափոնների հարցը կարգավորվում են մեկ այլ օրենքով, եւ այդ կետը երբեք՝ ոչ մի փոփոխության դեպքում չի փոխվում»,-նշել է ՀԿ-ի ղեկավարը։

Միեւնույն ժամանակ նա հավելել է, որ հանքարդյունաբերության թափոնների կարգավորում չի չի նախատեսվում Հայաստանում ընդունված որեւէ նորմատիվ-իրավական ակտով, մինչդեռ նրանք կազմում են ամբողջ թափոնների 99տոկոսը:

«Հայաստանի կանաչների միություն»  ղեկավարը հիշեցրել է, որ 2017 թ. հուլիսին վարչապետի հանձնարարությամբ երկրում հանքարդյունաբերական թափոնների պատճառած շրջակա միջավայրի վնասը հետաքննելու նպատակով ձեւավորված հանձնաժողովն անհայտ պատճառներով լուծարվել է։

«Հայաստանում թափոնների վերաբերյալ 2017 թ. պաշտոնական տվյալները դեռ չեն հրապարակվել, իսկ 2016 թվականին տվյալների համաձայն, թափոնների ցուցանիշը կազմել է 55,8 տոննա: Այս ցուցանիշում ներառվել է նաեւ կենցաղային աղբը, որը 2016 թվականին կազմում է ընդամենը 2 մլն խորանարդ մետր: Մնացածը բաժին է ընկնում հանքարդյունաբերության թափոններին»,-բացատրել է միության ղեկավարը:

Նրա խոսքով, այսօրվա դրությամբ թափոնների առկայության տեսանկյունից ամենավտանգավոր վիճակում Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերն են, որտեղ մեկ մարդուն բաժին է ընկնում 184.5 տոննա թափոն եւ 126.6 տոննա կոշտ թափոն: Համեմատության համար Հակոբ Սանասարյանը նշեց, որ Երեւանում այս ցուցանիշը 0.015 տոննա է:

Ինչ վերաբերում է պոչամբարներին, ապա նրանցից ամենավտանգավորը Արծվանիկին (Սյունիքի մարզ) եւ Թեղուտի (Տավուշի մարզ) պոչամբարներն են:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ