News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսում ամերիկացի լրագրողի հարցին պատասխանելու ժամանակ ստիված եղավ պարզաբանել Էրդողանի ասած «օսմանյան ապտակը»։

Թուրքական Yeni Akit պարբերականի փոխանցմամբ՝  Թիլերսոն–Չավուշօղլու համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ամերիկացի լրագրողը հետաքրքրվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությամբ, թե ամերիկյան զինվորականները դեռ չեն տեսել «օսմանյան ապտակը»։

Չավուշօղլուն, հարցին ի պատասխան, շեշտեց, որ այն ներքին լսարանի համար է եղել ասված։

Նշենք, որ Էրդողանի հայտարարությանը, թե թուրքական զորքերը մտնելու են Սիրիայի Մինբիջ, այնտեղ գտնվող ամերիկյան զորքերի հրամանատարները պատասխանել էին, թե թուրքական ցանկացած հարձակում խիստ պատասխան կստանա։ Դրանից հետո Էրդողանն ասել էր, թե ամերիկացի հրամանատարները դեռ չեն տեսել օսմանյան ապտակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ