News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Սիրիական Աֆրինում «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF), որը հիմնականում կազմված է  քրդական ջոկատներից եւ թուրքական բանակի միջեւ բախումները շարունակվում են, կան զոհեր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝  վկայակոչելով SDF լրատվական կենտրոնին:

«Ռաջուի տարածքում ... մեր հատուկ ստորաբաժանումները հարձակվել են Կոդա եւ Բալիլկա գյուղերում զավթիչների ջոկատների վրա: Կոդայի շրջանում մեր ուժերը անսպասելի հարվածով կարողացան սպանել յոթ թուրք զինվորների,  շատերի վիրավորել: Բալիլկա գյուղում մարտերի արդյունքում զոհվեց վեց թուրք զինվոր», - ասվում է SDF լրատվական կենտրոնի հաղորդագրությունում:

Բացի այդ նշվում է, որ Ջինդերես շրջանում՝ Դեւա գյուղի մերձակայքում, հրաձգության ժամանակ ոչնչացվել են երկու թրքամետ իսլամիստ զինյաներ, բախումները շարունակվում են: SDF-ն իր կորուստների մասին չի հաղորդում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ