News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մյունխենում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունը՝ Իրանի ռազմական օբյեկտներում ԱԷՄԳ-ի տեսչական ստուգումների բացակայության մասին, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին կիրակի Մյունխենում ընթացող անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Իրանում այսօր ավելի քան 130 տեսուչ կա, որոնք վերահսկում են գործարքը եւ տեսչական ստուգում կատարում ցենտրիֆուգայում: 300 կգ հարստացված ուրանից ֆիզիկապես անհնար է միջուկային ռումբ պատրաստել, ահա եւ ձեզ գործարքի արդյունավետության եւ դրա սահմանափակումների ազդեցության օրինակ»,- եզրափակել է Քերրին: «Պատկերացումները, որ ռազմական օբյեկտներին հասանելություն չկա, իրականությանը չեն համապատասխանում: Մենք նման հնարավորություն ունենք»,- արձանագրել է նա:

«Մեն շատ հարցերում Նեթանյահուի հետ տարակարծիք ենք, նա այսօր ասաց, որ 10 տարի հետո Իրանը կսկսի միջուկային զինանոց ստեղծել: Սա ճիշտ չէ,- ընդգծել է Քերրին: - Ես կարծում եմ, որ Իրանը սպառնալիք ներկայացնում է, սակայն եթե մենք գործարքից հրաժարվենք, շատ բարդ իրավիճակ կստեղծվի: Այդ ժամանակ Իրանը չի վստահի մեր քայլերին, եւ սա վատ դիվանագիտություն է, ոչ խելամիտ ռազմավարություն»:

Քերրիի խոսքով՝ «ամբողջ աշխարհը պետք է ամեն ինչ անի, որ համաձայնագիրը պահպանի: Եթե մենք դրանից հրաժարվենք, ապա աշխարհն ավելի լավը չի դառնա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ