News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Անկարան ակնկալում է, որ Թիլերսոնի այցից հետո ԱՄՆ-ն կկատարի իր խոստումները: Այս մասին կիրակի օրը Մյունխենյան անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Սիրիայի հարցում մենք չպետք է տարակարծություններ ունենանք մեր գործընկերների հետ: Մենք որոշակի պայմանավորվածություններ ունենք ԱՄՆ-ի հետ, որոնց մասին խոսել ենք Ռեքս Թիլերսոնի հետ: Մենք համարում ենք, որ այս անգամ ԱՄՆ-ն պետք է կատարի իր խոստումները»,- ասել է նա:

Չավուշօղլուն կրկին անընդունելի է անվանել ամերիկացիների՝ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի» (ԺԻՈՒ) ջոկատների հետ համատեղ պայքարելու որոշումը, որոնց Անկարան Քրդիստանի աշխատավորական կուսակցության սիրիական մասնաճյուղ է համարում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ