News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն չի զիջի իր առաջնային դիրքը Չինաստանին արհեստական ինտելեկտի զարգացման ոլորտում: CNN-ի եթերում նման կարծիք է հայտնել Microsoft ընկերության հիմնադիրներից մեկը՝ Բիլ Գեյթսը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: Նա բացասական պատասխան է տվել հարցին՝ արդյոք Չինաստանը կարող է հաղթել ԱՄՆ-ին նման տեխնոլոգիական մրցավազքում: «Ոչ, Microsoft-ը, Google-ը, Facebook-ը եւ մնացած ամերիկյան ընկերություններն առաջատարներ են: ԱՄՆ-ում գիտական կադրերը նույնպես առաջատար դիրքերում են: Չինացիները մասնակցում են այս տեխնոլոգիական հեղափոխությանը, որը բաց բնույթ է կրում»,- ասել է Գեյթսը: Բաց լինելու գործոնը Բիլ Գեյթսը բացատրել է նրանով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների նոր գիտական հետազոտություններն անմիջապես տպագրվում եւ հրապարակվում են: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ նման հայտնագործությունները բացատրող տերմինները բոլորի համար հասկանալի են:

«Տեղեկատվական տեխնոլոգիաները թույլ կտան բարձրացնել արդյունաբերական արտադրանքի արդյունավետությունը եւ օգտակար կլինեն ռազմաարդյունաբերական ոլորտում: Պատմականորեն այնպես է ստացվել, որ Միացյալ Նահանգներում զինված ուժերն ավելի շատ են կապված առաջադեմ տեխնոլոգիաների հետ, քան՝ ցանկացած այլ երկրում: Այս առումով, հնարավոր է, որ չինացիները մեզ հավասար են ընթանում, սակայն հույս ունեմ, որ մեզանից՝ ԱՄՆ-ից, առաջ չեն անցնում: Սակայն մենք զգալիորեն առաջ ենք բոլորից: Չինաստանը համար երկրորդն է»,- նշել է Գեյթսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ