News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը կարծում է, որ  «Երկիր ծիրանի»- խմբակցության՝ կոյուղաջրի հետ կապված հայտնի ակցիան քաղաքապետարանում վատ ավանդույթի սկիզբ կդնի, եթե քաղաքային իշխանությունը դեմքով չշրջվի դեպի ժողովուրդը:   NEWS.am-ի հետ զրույցում  Անահիտ Բախշյանը շեշտեց, որ

«Խնդիրները պետք է լուծվեն մինչ նմանատիպ ագրեսիվ ակցիաներով այն քաղաքապետարան տեղափոխելը»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց Բախշյանը:

«Իշխանության ներկայացուցիչները ասում են, թե մինչ ակցիան սկսել էին շտկել Նուբարաշենում խնդիրը, բայց չեմ հավատում դրան, դա եղավ միայն ակցիայից հետո: Իրադարձությունը ավագանու նիստում անշուշտ արագացրեց գործընթացը: Ես շնորհավորում  եմ «Երկիր ծիրանի»-ին, որ իր այդ ագրեսիվ ակցիայով հասավ իր նպատակին, բայց իշխանությանն ուզում եմ ասել` դուք վտանգում եք պետականաշինությունը: Այս նախադեպը եթե մտնի քաղաքականություն, մեր պետական կառույցների համար լուրջ վտանգ եմ տեսնում եւ պարզպես խայտառակում է ձեր իշխանությանը»,-ասաց Բախշյանը:

Մեր զրուցակիցը նկատեց, որ հանրությունը խրախուսել է այդ ակցիան եւ դա կարող է ծնել իշխանության համար էլ ավելի անպատվաբեր դրություն:

«Իշխանությունը պիտի սրանից դաս առնի, որ կարող են էսպիսի վտանգավոր ակցիաներ լինեն, քանի որ հասարակությունը խրախուսեց եւ իշխանությունն էլ այդ ճանապարհով գնաց: Մինչեւ չբերվեց կոյուղաջրի տարան, քաղաքապետի քթին չառավ, սայլը տեղից չշարժվեց: Սա նախադեպ կդառնա եւ ցանկացած խնդիր այդպես ստիպված կլինեն լուծել: «Երկիր ծիրանի»-ն ինչ անում է, թող անի, ուղղակի իշխանությանն ասում եմ` ձեր աչքերը, ականջները բացեք, լսեք ձեր ժողովրդին, որ այս նախադեպը չլինի ավելի վտանգավոր գործողություն»,-ըդգծեց «Ելք»-ի ներկայացուցիչը:

Անահիտ Բախշյանի խոսքով` Տարոն Մարգարյանն ու իր ենթականները պետք է  հետեություն անեին այն պահից, որ Զարուհի Փոստանջյանը հանդիպել էր Նուբարաշենի բնակիչների հետ եւ բարձրաձայնել խնդրի մասին:

Ինչ վերաբերում է ան քննադատություններին, թե Անահիտ Բախշյանը հավասարության նշան էր դրել  ՀՀԿ եւ «Երկիր Ծիրանի» խմբակցությունների  անդմաների միջեւ  եւ ասել`  երկուսն էլ իրար արժեն, նա ասաց, թե  նկատի է ունեցել երկու կողմի ագրեսիան, իսկ  ՀՀԿ-ականների բռուցքներն ուղղակի հարված էր երկրի հեղինակությանը:

Տպել
Ամենաշատ