News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում շան կերի մեջ պենտոբարբիտալ են հայտնաբերել, որն օգտագործվում է էվթանազիայի ժամանակ, հաղորդում է Սննդամթերքի եւ դեղամիջոցնեերի որակի սանիտարական հսկողության վարչության կայքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Գերատեսչությունում նշում է, որ J.M. Smucker ընկերության մի շարք մթերքների մեջ հայտնաբերել են պենտոբարբիտալ։ Սրա առնչությամբ ընկերությունը դադարեցրել է 2016 թվականին արտադրված մթերքների վաճառքը եւ սկսել է սեփական հետաքննությունը։ Ընկերությունում հայտարարել են, որ պենտոբարբիտալը կերի մեջ է հայտնվել մատակարարներից մեկի արտադրանքի միջոցով։

«Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել մատակարարների եւ անասնաբույժների հետ՝ սանիտարական չափանիշներին եւ որակական բարձր ստանդարտներին բաղադրիչների համապատասխանությունը ապահովելու համար»,-նշել է J.M. Smucker կայքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ