News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Microsoft ընկերությունը հրավիրում է ավագ դասարանների աշակերտներին, ուսանողներին, մագիստրոսներին եւ առաջին կուրսի ասպիրատներին մասնակցելու ամենամյա Imagine Cup միջազգային տեխնոլոգիական մրցույթին։ Մասնակցության առցանց հայտերն ընդունվում են մինչեւ 2018 թվականի մարտի 15-ը։ Անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել։

Շնորհալի երիտասարդների Imagine Cup 2018 միջազգային տեխնոլոգիական մրցույթի տեղական փուլը տեղի կունենա 2018 թվականի ապրիլի սկզբին՝ Microsoft-ի աջակցությամբ։ Ազգային մրցույթի շրջանակներում երիտասարդ թիմերն իրենց նախագծերը կներկայացնեն փորձագետներից կազմված ժյուրիին։ Երկու՝ առաջին եւ երկրորդ տեղը զբաղեցնող թիմերը կմեկնեն Մինսկ, մասնակցելու Արեւելյան Եվրոպայի երկրների մասնակցության ռեգիոնալ եզրափակչին։ Այդ փուլեր հաղթողը հնարավորություն կստանա մեկնել ԱՄՆ՝ մասնակցելու Imagine Cup 2018-ի եզրափակիչ փուլին եւ պայքարել գլխավոր մրցանակի՝ 100 000 ԱՄՆ դոլարի համար, ինչը պետք է օգտագործվի նախագծի հետագա զարգացման համար։

Շատ ուսանողների համար Imagine Cup հեղինակավոր մրցույթին մասնակցությունը դառնում է հաջողակ կարիերայի սկիզբ։ Ներկայացնելով իրենց առաջին նախագծերը՝ թիմերը ստանում են խորհուրդներ տեղեկատվական ոլորտի առաջատար փորձագետներից։

«Imagine Cup մրցույթը եզակի հնարավորություն է հայաստանյան բուհերի աշակերտների եւ ուսանողների համար՝ ՏՏ ոլորտում սեփական ներուժը դրեւորելու, նախագծերը ներկայացնելու եւ արտերկրյա փորձագետների հետ գաղափարներ կիսելու համար, ինչպես նաեւ սկսելու կարիերա կամ հիմնել սեփական բիզնեսը։ Եվ ի վերջո, սա շոշափելի մեկնարկային կապիտալ ստանալու հնարավորություն է», – մեկնաբանում է Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանը։

Imagine Cup 2018-ի տվյալ երկրում անցկացվող այցի շրջանակներում մասնագիտական ժյուրին կգնահատի գաղափարների եզակիությունը, նորարարական տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաեւ թիմերի՝ ռուսերեն եւ անգլերեն լեզուներով սեփական նախագծերը պատշաճ ներկայացնելու կարողությունը։ Մինչեւ 2018 թվականի մարտի 15-ը անհրաժեշտ է ներկայացնել առցանց հայտ, որը պետք է պարունակի նախագծի նկարագրությունը, նախատիպը եւ զարգացման անմիջական հեռանկարները։

Imagine Cup 2018-ը ունի 3 կատեգորիներ՝

1. Mixed Reality – ընդլայնված եւ վիրտուալ իրականության հիմքով գործադիրների մշակում։

2. Al – Microsoft Bot Framework-ի վրա բոտերի մշակում՝ կիրառելով Microsoft Cognitive Services-ը Windows-ով գործադիրներում, բոտերում, Xamarin-ում եւ բջջային գործադիրներում։

3. Big Data – մեծ տվյալների հիմքով կանխատեսող մոդելների կառուցում՝ Microsoft Azure Machine Learning-ի կամ CNTK-ի, Blockchain տեխնոլոգիաների ծրագրերի կիրառմամբ։

Մրցույթին կարելի է գրանցվել հետեւյալ հղմամբ։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ