News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը պնդում է, որ Ընտրական օրենսգիրքը փոխելու, ռեյտինգային համակարգը ամբողջությամբ համամասնականի վերածելու անհրաժեշտություն չկա։ Մինչդեռ «Ծառուկյան» խմբակցությունը առաջիկայում շրջանառության մեջ է դնելու ամբողջական համամասնական ընտրակարգին անցնելու օրենքի նախագիծը։ Խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ կարծում է, որ այդ նախագիծը Ազգային ժողով «քուչի տղերքի» մուտքը կանխելու նպատակով է։ Թեմայի շուրջ NEWS.am–ը զրուցել է Սամվել Նիկոյանի հետ։

Պարոն Նիկոյան, ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելո՞ւ է ՀՀԿ–ն։

Ռեյտինգային ընտրակարգը վերանայելու անհրաժեշտություն չկա, անհրաժեշտություն կա Ընտրական օրենսգիրքը ամբողջ ծավալով իրականացնելու մեջ։ Եթե կա որոշակի քննադատություն հանրության եւ քաղաքական դաշտի կողմից, օրենքին հակասելու տեսանկյունից, ապա պետք է քայլեր անել դրանք վերացնելու ուղղությամբ։ Եթե որեւէ մեկը ցանկանում է, որ ընտրություններից առաջ ամեն անգամ օրենսգիրք պիտի փոխվի, դա նշանակում է, որ չգիտի նոր օրենսգրքով ընտրություն կատարելուց հետո ինչ թերություններ են լինում։ Ինչ խնդիրներ ունեինք Ընտրական համակարգում ռեյտինգային կարգը դա փոխեց, նախկինում սեւ ու սպիտակի միջեւ էր պայքարը ընթանում։ Այս նոր համակարգը վերացրեց այդ պայքարը, այն տեղափոխվեց նաեւ թիմերի մեջ, բայց ոչ թե որեւէ թիմ կամ անհատ պայքարում է ընդեմ որեւէ մեկի, այլ իր համար է պայքարում։ Այդ պատճառով էլ տեղի չունեցան հետընտրական զարգացումներ։

«Ծառուկյան» խմբակցությունը պահանջում է վերացնել ռեյտինգային կարգը եւ անցում կատարել ամբողջական համամասնական ընտրակարգի։ Սա անիրագործելի՞ եք համարում։

 Ըստ էության իրենք պետք է լավ պատկերացում կազմեն՝ ինչ է նշանակում համամասնական, եւ ասեմ, որ մեր ընտրական համակարգը ամբողջությամբ համամասնական է, կա երկու՝ բաց ու փակ համամասնական ցուցակ, բոլորը պետք է շատ լավ հասկանան, որ ՀՀ–ն միապալատանի պառլամենտական համակարգ ունի եւ երկպալատանի չէ, որ մարզերի շահերը արտահայտվեն։ Ահա այս ռեյտինգայինի բաց ցուցակների միջոցով ժողովուրդը անմիջապես տեսնում է կոնկրետ թեկնածուին, նրա միջոցով է ձայնը տալիս կուսակցությանը, նա տեսնում է իր պատգամավորին, որի հետ կապված է լինելու։ Մենք ժողովրդին ոչ թե առաջարկեցինք մեկ անհատ եւ նրան պաշտպանեցինք, որի պատճառով նախկինում քննադատում էին մեզ՝ պառլամենտ եք բերել մարդկանց, որոնք օլիգարխ ու քրեական դեմքեր են, հիմա մենք ժողովրդին առաջարկում ենք հետեւյալ մեխանիզմը, որ ներկայացրել ենք 13 թեկնածու՝ գիտնական, դասախոս, մանկավարժ, պետական հայտնի գործիչ, փորձառու պատգամավոր, գործարար եւ այլն, ասում ենք՝ այս 13–ից ձեր արժեհամակարգով ընտրեք որեւէ մեկին։

 Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ռեյտինգային ընտրակարգի խնդիրն այն է, որ ընտրողը քվեն տալիս է «իր քուչի տղուն, իրա թաղապետին, իրա քաղաքապետին, իրա մարզպետին, ոչ թե կուսակցությանը, իսկ քուչի տղեն, թաղապետը քաղաքապետը ծրագրային կառավարական, օրենսդիր փոփոխություններ չեն կարող անել»։ Համամի՞տ չեք Ծառուկյանի հետ։

 Ես ուրախ եմ, որ պարոն Ծառուկյանը արդեն սկսել է խոսել քուչի տղայի եւ քաղաքական գործչի տարբերակման, նրանց միմյանցից առանձնացնելու մասին, ես շատ դրական եմ գնահատում, որ քուչի տղան չպետք է հայտնվի պառլամենտում, շատ լավ է, որ բոլորիս մոտ կա էդ գիտակցումը, բայց ամենակարեւորը ընտրական համակարգում քաղաքացու ընտրությունն է, եթե նա ուզում է ընտրել իր քաղաքապետին, ընտրում է նրան, իր քուչի տղային է ուզում ընտրել, նրան է ընտրում, եթե ակադեմիկին է ուզում, ուրեմն նրան կընտրի։ Քաղաքացին է որոշում դա։ Մենք գտնում ենք, որ այս ընտրական համակարգը իրեն արդարացրել է։

Տպել
Ամենաշատ