News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Վրացական փողոցի 10-ր շենքում պայթյունը որոտացել է առաջին հարկի բնակարանում (ֆոտոռեպորտաժ):

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ականատեսների խոսքով, նախնական տեղեկություններով պատճառը գազի արտահոսքն է եղել, պայթյունից վնասվել է ամբողջ շենքը:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու փրկարարները: Ավելի վաղ դեպքի վայրում աշխատանքներ են իրականացրել գազի վարչության աշխատակիցները:

Դեպքից անմիջապես հետո այնտեղ է ժամանել նաեւ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը: Այս պահին դեպքի վայրում է նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Բնակարանի տանտերերի հարազատների խոսքով, պյթյունի պահին բնակարանում մարդ չի եղել, նրանք եկել էին հավաքելու բնակարանում մնացած իրերի մնացորդները: Նախնական տեղեկություններով նշված բնակարանը, որտեղ որոտացել է պայթյունը,  վերանորոգվում էր, տանտերն այն հանձնել էր արհեստավորներին:

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 20-ին, ժամը 05:11-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով փլուզվել են բնակարանի միջնապատերը եւ պատշգամբը՝ ամբողջությամբ, վնասվել են 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հարկերի պատուհանները:

Զոհեր եւ տուժածներ չկան:

Վնասվել են բակում կայանած «BMW» մակնիշի 12 OQ 202, «Mercedes Vito» մակնիշի 35 MA 331, «Volkswagen Vento» մակնիշի 11 OL 243, «Volvo 740» մակնիշի 61 LL 435, «Nissan Juke» մակնիշի 77 TT 087, «Kia» մակնիշի 51 MS 051, «Mercedes C» մակնիշի 33 OV 768, «Toyota Corolla» մակնիշի 11 AA 100, «Mercedes ML» մակնիշի 45 MO 045, «Toyota» մակնիշի 11 US 816 ավտոմեքենաները:

Փրկարարները տարհանել են 14 քաղաքացու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ