News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի պաշտոնաթողության պատճառները: Փետրվարի 20-ի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նախարարը, պատասխանելով Արթուր Օսիկյանի պաշտոնաթողության պատճառների մասին հարցին, ասաց, որ համակարգում աշխատելու ընթացքում վերջինս հաջողության է հասել, սակայն, ինչպես ցանկացածի դեպքում, Օսիկյանի աշխատանքում թերություններ են եղել:

«Չկա մարդ, ով անթերի է աշխատում. ինչպես ես կամ դուք: Այնպես որ, երբեմն անձի փոփոխության հարց է առաջանում՝ համակարգին նորովի նայելու համար»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ընդհանրապես անհրաժեշտ է պարբերաբար փոփոխել գործունեության ոլորտը՝ իրավիճակը նոր ձեւով տեսնելու համար: Այս առումով նա հիշեցրեց արդարադատության նախարարի պաշտոնում իր նախորդ փորձը եւ նույն պատճառով պաշտոնը թողնելը: «Օսիկյանը շատ բան է արել: Սակայն ժամանակն է նորովի նայել համակարգին»,- նշեց նախարարը:

Արթուր Օսիկյանն ազատվել է պաշտոնից. Ո՞վ է փոխարինել նրան

«Մեզ մոտ ուզելով չի». Վլադիմիր Գասպարյանը՝ Արթուր Օսիկյանի ոստիկանություն վերադարձի մասին

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ