News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Թալիբան» արմատական ​​շարժման զինյալները Աֆղանստանի արեւմուտքում չորս կառավարական ​​անցակետ են գրավել եւ ավելի քան 20 ոստիկան են սպանել: Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ֆարահ նահանգի ղեկավար Ֆարիդ Բախթավարին: «Զինված զինյալները նախորդ գիշեր Ֆարահրուդ գյուղում երեք անցակետ են գրավել եւ  եւս մեկը՝ Ֆարահ Նահանգում: 24 ոստիկան է սպանվել»,- նշել է Բախթավարը՝ հավելելով, որ եւս չորս ոստիկան առեւանգվել է, նրանց մասին դեռ ոչինչ հայտնի չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ