News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կարծում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ուղիղ իմաստով չի ասել «ողնաշար ջարդելու» մասին։

«Ես կարծում եմ, որ վարչապետն ուղիղ չի ասել «ողնաշարը ջարդելու» համար», - այսօր՝ փետրվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արման Սահակյանն՝ անդրադառնալով «ողնաշարեր ջարդելու» մասին վարչապետի տրված հանձնարարականին։

«Մենք ֆինանսատնտեսական մոնիտորինիգի կարգն ու կառուցվածքը փոխում ենք, դա տանելու է նրան, որ այն մարդիկ, որոնք վատ վիճակ կստեղծեն, կվատացնեն ընկերությունների ֆինանսական ցուցանիշները, կջարդվեն նաեւ նրանց ողնաշարերը, բայց փոխաբերական իմաստով», - ընդգծեց Արման Սահակյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ