News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սիրիայում տեղի ունեցած զինված հակամարտության ընթացքում մի քանի տասնյակ ռուս եւ ԱՊՀ երկրների քաղաքացի է վիրավորվել, տեղեկություն կա նաեւ զոհվածների մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը:

Գերատեսչությունում հաստատել են, որ արաբական հանրապետությունում ռուսներ կան, ովքեր կամավոր կերպով են մեկնել այնտեղ եւ տարբեր նպատակներով: «Նման որոշումների օրինականությունը գնահատելն արտաքին գործերի նախարարության գործ չէ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Միեւնույն ժամանակ, ԱԳՆ-ում նշել են, որ բախման մասնակիցների թվում ռուս զինվորականներ չկան: Մարտերի ընթացքում տուժածներին օգնել են վերադառնալ Ռուսաստան: «Որքանով մեզ հայտնի է, նրանք բուժում են ստանում տարբեր բժշկական հաստատություններում»,- նշել են նախարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ