Իտալիայի երեք քաղաքացիներ անհետ կորել են Մեքսիկայի Խալիսկո նահանգում, հայտնել է նահանգի գլխավոր դատախազությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գերատեսչությունւց նշել են, որ իտալացիները կորել են հունվարի 31-ին, իսկ ազգականներից դիմումը ստացվել է փետրվարի 1-ին: Երեք իտալացին էլ Նեապոլից էին:
Excelsior պորտալի տեղեկություններով՝ իտալացիների ազգականները կարծում են, որ նրանց անհետացման հետ կարող են կապ ունենալ տեղացի ոստիկանները, քանի որ կորելուց տառացիորեն առաջ իտալացիները հեռախոսով հայտնել են, որ իրենց ձերբակալել է ոստիկանական պարեկը եւ պահանջել հետեւել իրեն: Դրանից հետո կապն ընդհատվել է:
Խալիսիկոյի իշխանությունները հերքում են ոստիկանների մասին տեղեկությունները, որոնք իբր կապ ունեն արտասահմանցիների անհետացման հետ: Հիմա նահանգում այս գործով քննություն է ընթանում եւ քննչական գործողություններ են անցկացվում, գործընթացին միացել է Իտալիայի դեսպանատունը: