News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողուհիները բողոքի ակցիա են կազմակերպել համալսարանի դիմաց՝ պահանջելով համալսարանից չհեռացնել Ռոմանոգերմանական ֆակուլտետի փոխդեկան Գեւորգ Բարսեղյանին։

Հիշեցնենք, որ Գեւորգ Բարսեղյանի աշխատասենյակում փետրվարի 16-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել. ըստ շրջանառվող լուրերի՝ պատճառը ուսանողուհուն արված անպարկեշտ առաջարկն է եղել, որը Բարսեղյանը ավելի ուշ հերքել էր:

Ուսանողուհիները նշել են, որ փոխդեկանին համարում են կիրթ, խելացի անձնավորություն եւ չեն հավատում, որ նա կարող էր նման արարք իրեն թույլ տալ:

Նրանք նշեցին, որ Գեւորգ Բարսեղյանը սկզբում չի իմացել, որ նման ակցիա է նախաձեռնվում: Նա խնդրել է ակցիա չանել:

Տպել
Ամենաշատ