News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի փոխդեկան Գեւորգ Բարսեղյանն այն մարդը չէ, որ աղջկա պատվի հետ խաղա, ուղղակի չամուսնացած մարդ է, ուզեցել են գլխին սարքեն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, ԵՊՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ի պաշտպանություն փոխդեկանի ակցիայի մասնակիցներից Հասմիկ Սարգսյանը:

«Բացի այդ, շուտով դեկանի ընտրություններ են ու քանի որ գլխավոր հավակնորդը փոխդեկանն է, դրա համար հենց իրեն են կպնում: Ըստ լուրերի, մի քանի տղաներ աղջկա պատիվը բարձր պահելու համար գնացել են, իբր, Բարսեղյանին ծեծել են: Բայց այդ աղջիկը մի քանի տեղ գրել է, որ Բարսեղյանն ինձ ոչինչ չի արել»,-ասաց նա:

Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհին նշեց, որ ոչ ոք իրավունք չունի ձեռք բարձրացնել փոխդեկանի վրա. «Թող դիմեին դեկանատ կամ իրավապահներին: Նախ ապացույց է պետք, որ տեսեք՝ ընկեր Բարսեղյանը սենց-սենց բան է արել, ու դրանից հետո ռեկտորը կորոշեր, թե ինչ անել: Իրենք ուսանողը են, իրենք իրավունք չունեին ձեռք բարձրացնել: Մենք հիմա ընկեր Բարսեղյանի խնդրանքով դադարեցնում ենք ակցիան, բայց եթե պետք լինի, եթե տեսնենք, որ նրա դեմ ինչ-որ նոր բաներ են լինում, մենք նորից կշարունակենք»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողուհիները բողոքի ակցիա են կազմակերպել համալսարանի դիմաց՝ պահանջելով համալսարանից չհեռացնել Ռոմանոգերմանական ֆակուլտետի փոխդեկան Գեւորգ Բարսեղյանին։

Հիշեցնենք, որ Գեւորգ Բարսեղյանի աշխատասենյակում փետրվարի 16-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել. ըստ շրջանառվող լուրերի՝ պատճառը ուսանողուհուն արված անպարկեշտ առաջարկն է եղել, որը Բարսեղյանը ավելի ուշ հերքել էր:

Ուսանողուհիները նշել են, որ փոխդեկանին համարում են կիրթ, խելացի անձնավորություն եւ չեն հավատում, որ նա կարող էր նման արարք իրեն թույլ տալ:

Տպել
Ամենաշատ