News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սաուդյան թագավոր Սալմանը երեքշաբթի երեկոյան Ջանադրիա փառատոնի շրջանակներում մասնակցել է «Սաուդյան Արդա» (սուսերով պար) պարի ավանդական ամենամյա տոնակատարություններին, գրում է Alarabia–ն։

Սաուդյան «Արդա» պարը հին ժամանակներում պարել են պատերազմի եւ հաղթանակի ժամանակ, սակայն հիմա այն երկրի պաշտոնական պարն է։ .

Պարն օգտագործվում է այն բոլոր առիթներին, երբ թագավորն ու արքայազնը քաղաքացիների հետ տոնում են ինչ–որ բան՝ այդպիսով, արտահայտելով խաղաղության պահպանման հույսը։

Բացի այդ, թագավորը  հանդիպել է երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նշենք, որ հրավիրվածների թվում է եղել նաեւ աշխարհի հարուստ մարդկանցից մեկը, միջազգային մասշտաբի գործարար, հայկական արմատներով Սաուդյան արքայազն Ալ Վալիդ իբն Թալիլ իբն Աբդել Ազիզ ալ Սաուդը, որը կոռուպցիայի մեղադրանքներից հետո վերջերս էր ազատ արձակվել։  Նա «նվիրատվություն» է առաջարկել, որի դիմաց նրան մեղադրանք չեն առաջադրի։

Ալ Վալիդը Սաուդյան Արաբիայի ամենահարուստ մարդկանցից է, Bloomberg–ի գնագատմամբ՝ հունվարի 14-ի դրությամբ նրա ունեցվածքը կազմում է 17.7 միլիարդ դոլար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ