Փետրվարի 12-ին զինվորական հոսպիտալում  մահացել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Ստեփան Ստեփանյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Զինծառայողը մահացել է հոսպիտալում: Նա եղել է արձակուրդում, ինչից հետո վերադարձել է Իջևանի զորամաս, վատացել է, իսկ մահն արձանագրվել է հոսպիտալում»,-ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ մահվան նախնական վարկած չի կարող նշել, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։

Հարուցվել է քրեական գործ, հանգամանքները պարզվում են։

Ստեփանակերտի հոսպիտալում զինծառայող է մահացել