News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բոլիվիայի նախկին նախագահ Գոնսալո Սանչես դե Լոզադան Ֆլորիդայում դատարանի առջեւ կկանգնի 2003 թվականի անկարգությունների ընթացքում ավելի քան 50 մարդկանց սպանություններին առնչություն ունենալու հետ կապված քաղաքացիական հայցի պատճառով, հաղորդում է AFP-ն

Ըստ 8 զոհերի հարազատների շահերը ներկայացնող փաստաբանների՝ առաջին անգամ պետության նախկին ղեկավարը Միացյալ Նահանգներում դատարանի առջեւ կկանգնի մարդու իրավունքների խախտման համար:

Խոսքը «Հոկտեմբերյան սպանդ» կոչվող իրադարձությունների մասին է: Ներկայիս նախագահ Էվո Մորալեսի գլխավորած բողոքի ակցիաներին հակազդելու համար 2003-ի հոկտեմբերի 11-ին, զորքեր մտցվեցին, որոնք կրակ բացեցին քաղաքացիների վրա:

Նրանց մահը եւ հետագա ճգնաժամը ստիպեցին Դե Լոզադային հոկտեմբերի 17-ին հրաժարական տալ, նույն օրը նա լքեց երկիրը եւ փախավ Միացյալ Նահանգներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ