News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Եթե Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի տարածքում է կատարվում շինարարությունը, ապա այն ենթակա է վերացման: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով հրապարակված տեղեկություններին ու լուսանկարներին, ըստ որի «Քարերի սիմֆոնիայի» մոտ բեռնատար է կանգնած եւ շինարարություն է ընթանում:

«Ահազանգը ստանալու առաջին իսկ պահին տեսչական մարմինը գործողություններ է ձեռնարկում, կասեցված է որեւէ շինարարություն, մինչեւ հստակ պարզվեն իրավական բոլոր հիմքերը»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով, բնության պահպանվող հատուկ տարածք են համարվում նաեւ բնության հուշարձանները. տվյալ դեպքում՝ «Քարերի սիմֆոնիան» կամ «Բազալտե երգեհոնը» համարվում է բնության հուշարձան: «Մենք մի քանի ամիս առաջ հաստատել ենք հուշարձանի սահմաններն ու անձնագիրը: Հիմա ուսումնասիրվում է, թե արդյոք կառուցվող շինությունը գտնվում է այդ սահմանների մեջ, թե ոչ: Երրորդ, եթե անգամ սահմանների մեջ չի, այն գտնվում է գետի անմիջական հարեւանությամբ, դա նշանակում է, որ գետի սանիտարական գոտու պահանջներին պետք է բավարարի:

Եթե այն կարող է սպառնալիք հանդիսանալ հուշարձանին, լիազոր մարմինն իրավասու է կանխարգելիչ, կասեցնող եւ խախտումը վերացնող միջոցներ իրականացնելու: Առաջիկա ժամերին տեղեկություն կունենանք, թե ինչ իրավական հիմքերով է իրականացվում շինարարությունը: Եթե հուշարձանի տարածքում է, բացառվում է, որ իրավական հիմք լինի: Եթե հուշարձանի տարածքում, է ենթակա է վերացման»,-հայտարարեց նախարարը:

Հիշեցնենք, որ երեկվանից մի շարք օգտատերեր ահազանգում են «Քարերի սիմֆոնիայի» մոտ բեռնատարի առկայության ու շինարարության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ