News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արդեն ավելի քան 100 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, բայց կան պատմական իրադարձություններ եւ երախտագիտության զգացում, որ վաղեմության ժամկետ չունեն։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, Երեւանում Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Վերստին երախտագիտություն հայտնեցի Լիբանանի ժողովրդին եւ իշխանություններին՝ մեր պատմության այդ դաժան հատվածում հայ տարագիրներին սրտաբաց ընդունելու, ապրելու եւ արարելու հնարավորություն ընձեռելու համար։ Շնորհակալ ենք, որ այդ հանցագործության դատապարտման եւ կանխարգելման ջանքերում Լիբանանը մեր կողքին է նաեւ այսօր»,-ասաց ՀՀ նախագահը:

Նա ցավով արձանագրեց, որ այսօր Մերձավորարեւելյան տարածաշրջանում, մասնավորապես՝ Սիրիայում շարունակում ենք ականատես լինել մարդկության դեմ կատարվող ոճրագործությունների: «Այս առումով կարեւորում ենք Լիբանանի գործնական եւ արդյունավետ ներդրումը ահաբեկչության եւ արմատականության դեմ պայքարում եւ բարձր ենք գնահատում այս տարիներին սիրիացի ժողովրդին ցուցաբերված մարդասիրական օգնությունը: Հայաստանը եւս իր համեստ հնարավորությունների չափով օգնության ձեռք է մեկնել սիրիացի մեր քույրերին եւ եղբայրներին:

Հպարտ եմ, որ Հայաստանը կարողացել է իր համեստ ներդրումն ունենալ բարեկամ Լիբանանի կայունության եւ անվտանգության ապահովման գործում՝ երկրի հարավում տեղակայված՝ ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը հայկական խաղաղապահների մասնակցությամբ»,-ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Նա նշեց, որ Լիբանանի նախագահի հետ պայմանավորվել են նույն ոգով շարունակել հայ-լիբանանյան ակտիվ շփումները եւ խթանել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում: «Ես շատ ուրախ եմ, որ պարոն նախագահը ընդունեց մեր հաջորդ հրավերը՝ աշնանը Հայաստան գալու եւ մասնակցելու Ֆրանկոֆոնհիայի գագաթնաժողովին»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ