News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ իշխանությունը քաղաքական հետապնդում է իրականացնում, ինչը մենք ապացուցելու ենք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը:

Նա շեշտել է, որ Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքում առանցքային նշանակություն ունեն գործով մեղադրյալ Սմբատ Գալոյանի ցուցմունքն՝ ընդդեմ Սեֆիլյանի։

Հիշեցնենք, որ Գալոյանը ցուցմունք է տվել, թե Սեֆիլյանը ծրագրում էր զինված հեղաշրջում իրականացնել։ Սմբատ Գալոյանի մասին մանրամասներ է պատմել «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամ Սյուզան Սիմոնյան։ Վերջինս պատմել է, որ 2016–ի դեկտեմբերին հերթական բողոքի ցույցի ժամանակ իրեն է մոտեցել մի երիտասարդ ներկայացել Սմբատ եւ պատրաստակամություն հայտնել «զենքով եւ զորքով» միանալ իրենց։

Սմբատ Գալոյանը զրույցը շարունակել է Ալեք Ենիգոմշյանի հետ եւ հայտնել, որ կան 300 հոգի զինված մարդիկ, ովքեր պատրաստ են զինված գործողություն իրականացնել եւ սպասում են հրահանգի։ Իսկ նույն օրվա երեկոյան նա անընդմեջ զանգահարել է Սյուզան Սիմոնյանին, սակայն վերջինս չի պատասխանել նրա զանգերին։ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանն էլ կրկին պնդել է, որ Սեֆիլյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը եւ ընթացող դատավարությունը քաղաքական էլեմենտ է պարունակում։

«Ուզում ենք ցույց տալ, թե ինչպես է կարվել Սեֆիլյանի նկատմամբ քրեական գործը։ Սյուզան Սիմոնյանը խոսեց Սմբատ Գալոյանի մասին, նշեմ, որ նա առանցքային անձ է Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքի մեջ, որովհետեւ նա այն անձն է, որը ցուցմունք է տվել նախաքննության ընթացքում եւ պնդել է, որ ինքը հանդիսացել է Սեֆիլյանի կողմից կազմավորված խմբերից մեկի անդամ, թեպետ ընդունել է, որ երբեւէ չի ճանաչել Սեֆիլյանին եւ իր ցուցմունքում նշել է, որ իր տեղեկություններով եղել են տարբեր խմբերին անդամակցած շուրջ 300 անձինք, որոնք պետք է զինված գործողություններ իրականացնեին։ Տիկին Սիմոնյանը պատմեց Սմբատ Գալոյանի մասին։ Ի սկբանե մենք հայտարարել ենք, որ նա գործուղված գործակալ է եւ նրա ցուցմունքները իրականության հետ աղերս չունեն»,–ասել է Մուշեղ Շուշանյանը։

Նա շեշտել, որ չնայած իր միջնորդություններին՝ դատարանը հրաժարվել է Սմբատ Գալոյանին հրավիրել դատարան, որպեսզի Սեֆիլյանը եւ պաշտպանները հարցեր ուղղեն նրան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ